Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Աշխարհը դարձրել են մի նեղլիկ քուչա՝ չարչիություն են անում

Աշխարհը դարձրել են մի նեղլիկ քուչա՝ չարչիություն են անում
13.11.2024 | 13:54

Ամիսներ շարունակ բազմաթիվ լրատվամիջոցներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ ճամարտակում էին, որ պետք է բոյկոտել COP29- ը, միջազգային հանրությունը պիտի պարտադրի Ադրբեջանին ազատ արձակելու հայ ռազմագերիներին և Արցախի ղեկավարությանը։ COP29 կոչվող այդ շապիտոյի բացման իր ելույթում Ադրբեջանի երկարավիզ ուղտը խանդավառված խոսեց իր հաղթանակի, պատմական արդարության և տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ներկաները, ինչպես ծառի տակ մակաղող ոչխարի սուրու, լուռ որոճում էին։ Կարծես չի եղել 120 հազար հայի բռնի տեղահանություն, չի եղել պատերազմական հանցագործություն, ոչինչ չի եղել։

Աշխարհ, Արցախը թքի քո երեսպաշտ երեսին։

Հ. Գ. Քաղաքական պոռնիկներն աշխարհը դարձրել են մի նեղլիկ քուչա, որի մայթերին ամեն մի երկիր առևտուր կոչվող իր չարչիությամբ է զբաղված։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4047

Մեկնաբանություններ